10 ապրիլի 2002 - 23:52 AMT
ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅՈՒՄ
Դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանը մի խումբ երաժիշտների հետ այսօր միակ համերգը կտա Պետերբուրգի կոնսերվատորիայում: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, համերգին կմասնակցեն հայտնի երաժիշտներ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից եւ Իսրայելից: Նրանց թվում են` կլարնետահար Սերգեյ Ստարոստինը, դաշնակահար Լուդովիկո Էյնաուդին, սաքսոֆոնահարներ Լուիջի Չինկվեն եւ Դիդյե Մալերբը, կիթառահար Պատրիս Մեյերը եւ երգիչ Էմիլ Զրիհանը: Այդ կազմով ստեղծագործական խումբը հանրության կողմից ճանաչում է ստացել 2001 թվականին Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարությունների ընթացքում: Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՅՈՒՆԵՍԿՈ-ի հովանու ներքո անցած միջազգային մրցույթների չորս ոսկե մեդալների տիտղոսակիր Ջիվան Գասպարյանը դուդուկ է նվագում 6 տարեկանից եւ անվանում է այն «իր կյանքի գործիքը»:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: