10 ապրիլի 2002 - 23:54 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԽՈՉՆԴՈՏԵԼ ԵԽԽՎ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԱՅՑԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ
Ադրբեջանը շարունակում է Եվրոպայի Խորհրդին պայմաններ ներկայացնել, որոնց կատարման դեպքում միայն կհամաձայնվի Ադրբեջանում ընդունել ԵԽԽՎ-ի մոնիտորինգի խմբին: Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Մուրթուզ Ալեսկերովը հայտարարել է, որ պաշտոնական Բաքվի հիմնական պահանջը այն է, որ մոնիտորինգը Լեռնային Ղարաբաղում անցկացնի այն խումբը, որը Ստեփանակերտ կժամանի ոչ թե Հայաստանով, այլ Ադրբեջանի տարածքով: Բացի այդ, Բաքվի իշխանությունները պնդում են, որ ԵԽԽՎ պատվիրակության հետ Ղարաբաղ մեկնեն նաեւ փորձագետներ Ադրբեջանից: Ալեսկերովի խոսքերով, դա անհրաժեշտ է, որպեսզի «հայկական կողմը չկարողանա պատվիրակությանը կեղծ տեղեկություններ ներկայացնել»: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: