15 սեպտեմբերի 2009 - 19:15 AMT
Հայաստանի Ազգային գրադարանում գիտաընթերցասրահ կբացվի
Այսօր Հայաստանի Ազգային գրադարանում կայացավ Ռուբեն Շահմուրադյանի անվան գիտաընթերցասրահի բացումը: Նորոգման աշխատանքները` 2 մլն դրամ արժողությամբ, իրականացվել են R&V COMFORT կազմակերպության նախագահ Ռուբեն Շահմուրադյանի միջոցներով:
«Այսօր պարոն Շահմուրադյանի շնորհիվ մենք ընթերցողների, հատկապես գիտաշխատողների աշխատանքի համար անհրաժեշտ պայմաններ ենք ստեղծել: Եւ մենք հուսով ենք, որ նոր միջավայրը կնպաստի, որպեսզի ընթերցողն ավելի լավ աշխատի»,- նշել է Ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը: