15 սեպտեմբերի 2009 - 19:25 AMT
ՀՅԴ Դաշնակցության հացադուլը կշարունակվի 4 շաբաթ
Հայ - թուրքական արձանագրությունների դեմ ուղղված հացադուլը կշարունակվի 4 շաբաթ: Այս մասին լրագրողներին հայտարարեց ՀՅԴ Դաշնակցության Հայաստանյան գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքերով ժողովուրդն ուշադիր չի ուսումնասիրել տվայլ արձանագրությունները եւ չի տեսնում նրանում թաքցված «ականները», որոնք կանդրադառնան երիտասարդ սերունդների վրա: ՀՅԴ Դաշնակցության առաջին նպատակն է ժողովրդին ցույց տալ, թե ինչ կա այս փաստաթղթում:

«Հարց է ծագում, թե ինչու կանկարծ Թուրքիան դարձավ այդքան «բարի» եւ որոշեց բացել սահմանները», - նշեց Ռուստամյանը եւ հավելեց, որ ինքն անձամբ չի հավատում Թուրքիայի «բարի» լինելուն, եւ գտնում է, որ թուրքական կողմը կատարել է լուրջ հաշվարկ: « Արձանագրությունների պատճառով հայ - թուրքական հարաբերությւոնները կզարգանան Անկարայի սցենարով», - նշեց Արմեն Ռուստամյանը:

Երեւանում ԱԳՆ եւ կառավարության շենքերի դիմաց ՀՅԴ Դաշնակցությունը սկսվել է նստացույց եւ հացադուլ` ուղղված հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների դեմ: Նստացույցի եւ հացադուլի մասնակիցներն իրենց ձեռքերում պահում էին պաստառներ` «Ո'չ նախապայմաններին» գրվածքով:

«Չուրանանք, Չզիջենք, Ընդվզենք»: Բացի այդ, ցույցի մասնակիցները տեղադրել են ցուցապաստառ, որում ներկայացված են փոփոխությունները, որոնք ՀՅԴ-ն առաջարկում է մցնել հայ - թուրքական հարաբերությունները կարգավորող փաստաղթղերի մեջ:

Հացադուլ են սկսել 24 մարդ: Նրանում մասնակցում են ինչպես ՀՅԴ երիտասարդական թեւի անդամները, այնպես էլ կուսակցության գերագույն մարմնի ներկայացուցիչները: