15 սեպտեմբերի 2009 - 21:57 AMT
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան մնացել է առանց մամլո քարտուղարի
Այսօր Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) մամլո քարտուղար Գեորգի Մաթեւոսյանը հրաժարական է տվել: Նրա խոսքով, նման որոշումը ինքն ընդունել է մեկ այլ աշխատանքի անցնելու պատճառով:

«ՀՖՖ-ում աշխատելու ընթացքում ես շատ բան եմ ձեռք բերել մասնագիտական տեսակետից: Գիտելիքներն ու փորձը, որոնք ես ձեռք եմ բերել այս ընթացքում, ես կարող եմ օգտագործել նաեւ հետագայում: Աշխատելով ՀՖՖ-ում` ես համագործակցում էի շատ լրատվամիջոցների հետ, եւ մեր համատեղ աշխատանքն ուղղված էր հայկական ֆուտբոլի զարգացմանը: Իմ բոլոր գործընկերներին հետագա արգասաբեր գործունեություն եմ մաղթում»,- ասել է Մաթեւոսյանը: