15 սեպտեմբերի 2009 - 22:41 AMT
Հայ-թուրքական Արձանագրությունների կետերը հակասում են ՀՀ ազգային շահերին
Ազգային ժողովի այսօրվա երեկոյան նիստում ՀՅ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նշեց, որ իրենց կուսակցության կողմից կազմակերպած գործադուլները եւ հացադուլները, ուղղված են հայ հասարակության զգոնության արթնացմանը` Հայասատանի եւ Թուրքիայի միջեւ նախնական Արձանագրությունների ստորագրման հարցում:

Հովհաննիսյանը ընդգծեց, որ Արձանագրություններում տեղ են գտել կետեր, որոնք վտանգ են ներկայացնում Հայաստանի ազգային շահերի համար, եւ, որ նրանք մտադրություն ունեն փոփոխություններ մտցնել այդ փաստաթղթի մեջ ի շահ Հայաստանի:

Նա նաեւ հայտարարեց, որ երեկվանից ՀՀ ԱԺ բոլոր պատգամավորների միջեւ տարածվել են Դաշնակցության կողմից առաջարկված փոփոխությունները: «Թեեւ նախագահը տվեց քաղաքական ուղղությունը` Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների, սակայն մենք տեսնում ենք, որ Արձանագրություններում տեղ են գտել թուրքական կողմի բոլոր նախապայմանները եւ ներառում են բոլոր պայմանագրային կետերը, որոնք անհանգստություն են ներշնչում»,- ընդհանրացրեց Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի խոսքերով, Դաշնակցության կողմիզ բողոքի գործողության անցկացման Երեւանի քաղաքապետարանի արգելքը եւ ընդհակառակը` հինգ օրվա քարթ-բլանշը ուրիշ ընդդիմադիր ուժին, ակներեւաբար ցույց է տալիս, թե ով է իրական ընդդիմությունը Հայաստանում: