10 ապրիլի 2002 - 00:28 AMT
7 ՀԱՅ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄՆԱԼ ՔՐԻՍՏՈՍԻ ԾՆՆԴՅԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ ԿԻՑ ԳՏՆՎՈՂ ԲԵԹՂԵՀԵՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔՈՒՄ
7 հայ հոգեւորականներ շարունակում են մնալ Քրիստոսի Ծննդյան Եկեղեցուն կից գտնվող Բեթղեհեմի Հայկական վանքում: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին են հայտնել Հայ Առաքելական Եկեղեցու Արեւելյան Ամերիկայի թեմի մամլո ծառայությունում, Սուրբ Երկրից ստացվող տվյալների համաձայն, հայ եկեղեցականների կյանքերին ոչ մի վտանգ չի սպառնում: Իսրայելական զորքերի կողմից Ծննդյան Եկեղեցու պաշարման սկզբից հայ եկեղեցականները փակել են Հայկական վանքը Եկեղեցու հետ կապող մուտքը: Որպես անվտանգության լրացուցիչ միջոց հայ հոգեւորականներ փակ են պահում նաեւ Ծննդյան Եկեղեցու հրապարակ դուրս եկող եւ արտաքին աշխարհի հետ կապ ապահովող մեծ երկաթե դուռը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: