9 ապրիլի 2002 - 23:38 AMT
ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՊԱՂԵՍՏԻՆԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Հայ հեղափոխական դաշնակցությունը հանդես է եկել հայտարարությամբ` Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, որում կուսակցության ղեկավարությունը մեղադրում է նախ եւ առաջ Իսրայելի իշխանություններին: Կուսակցությունը կոչ է անում Թել Ավիվին` անմիջապես դուրս բերել զորքերը Պաղեստինի ինքնավարության տարածքից եւ վերսկսել խաղաղության բանակցությունները, եւ արտահայտում է իր համերաշխությունը Պաղեստինին եւ «նրանց, ովքեր պայքարում են նրա իրավունքների համար»: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: