22 սեպտեմբերի 2009 - 17:33 AMT
Հայաստանը չպետք է մասնակցի 1915-23թթ. իրադարձությունների ուսումնասիրման հայ-թուրքական հանձնաժողովում
ժամանակն է, որպեսզի ողջ աշխարհի հայերը միավորվեն եւ օժանդակեն Հայաստանի նախագահի քայլերը` ուղղված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Այդ մասին հայտնել է Հայաստան-Մեծ Բրիտանիա խորհրդարանական խմբի պատասխանատու քարտուղար Օդեթ Բազիլը:

«Հայերը պետք է օգտագործեն իրենց տրված հնարավորությունը եւ հայտնեն իրենց կարծիքը հայ-թուրքական երկխոսության վերաբերյալ, մասնակցեն կառուցողական երկխոսությանը: Նրանք կարող են հանդես գալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների մեջ փոփոխությունների ներմուծելու կողմից, բայց պետք է դա անեն փաստաթղթերը հանգամանորեն ուսումնասիրելուց հետո»,- նշել է Բազիլը: Նրա խոսքով, այդ Արձանագրություններն արդեն հանգամանորեն ուսումնասիրվում են շատ կազմակերպությունների կողմից` ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի, եւ Բազիլի կարծիքով, այդ կազմակերպությունների ներկայացրած առաջարկությունները պետք է հաշվի առնվեն:

«Բայց մեկ կարեւոր հարց դեռեւս հարկի ուշադրության չի արժանացել` համատեղ հանձնաժողովի ստեղծման հարցը, որը պետք է ուսումնասիրի 1915-23թթ. իրադարձությունների հետ կապված փաստաթղթերը: Այդ քայլով մենք մոլորության մեջ կգցենք այն երկրներին ու կազմակերպություններին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Ինչպես ենք մենք բացատրելու, որ այն փաստաթղթերը, որոնց հիման վրա նրանք ճանաչել են այդ պատմական փաստը, պետք է ուսումնասիրվեն այդ հանձնաժողովի կողմից»,- հայտնել է Հայաստան-Մեծ Բրիտանիա խորհրդարանական խմբի պատասխանատու քարտուղարը` ավելացնելով, որ Հայաստանը չպետք է մասնակցի նման հանձնաժողովի աշխատանքին: