22 սեպտեմբերի 2009 - 19:21 AMT
«Յունիբանկում» մեկնարկել է պետծառայողների աշխատավարձի քարտային վճարումների ակցիան
«Յունիբանկը» հայտարարել է նոր ակցիայի մեկնարկի մասին, որի շրջանակներում պետական հիմնարկների ծառայողները մինչեւ ընթացիկ տարվա վերջը կարող են ձեւակերպել աշխատավարձային պլաստիկ քարտեր առանց սպասարկման վճարի: Ակցիայի մասնակիցներին նաեւ արտոնյալ պայմաններով օվերդրաֆտ ստանալու հնարավորություն կընձեռվի, մասնավորապես ավելի ցածր տոկոսներով (18-20%), հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

Համաձայն հաղորդման, այդ ակցիայի շրջանակներում «Յունիբանկը» առաջարկում է օգտվել U-Profy կրեդիտային քարտից, որը հիմնականում նախատեսված է աշխատավարձային ծրագրերի համար: Քարտի առավելությունը կայանում է նրանում, որ վարկային լիմիտը կարող է հատկացվել մինչեւ աշխատավարձի եռապատիկը: Վարկը տրամադրվում է մինչեւ երկու տարվա ժամկետով, երկարացման հնարավորությամբ:

Քարտը ստանալու համար բավական է ներկայացնել դիմում, անձնագիր, սոցքարտ եւ տեղեկանք աշխատանքի վայրից: U-Profy վարկը տրամադրվում է Visa միջազգային քարտով, որը ընդունվում է աշխարհի ավելի քան 170 երկրներում: Բացի այդ Visa քարտը համապատասխանում է բոլոր անհրաժեշտ անվտանգության պայմաններին եւ ակտիվ օկտագործում է Ինտերնետ ցանցում:

Կազմակերպությունների ղեկավարների եւ հիմնադիրների համար «Յունիբանկը» թողարկել է U-Boss քարտը, որը տրամադրվում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց: Վարկի չափը կազմում է մինչեւ 10 000 դոլար կամ եվրո, վարկի առավելագույն ժամկետը` 36 ամիս է, տարեկան 20% տոկոսադրույքով օվերդրաֆտի օգտագործաց մասի համար: Վարկերը տրամադրվում են Visa Gold քարտով: