4 ապրիլի 2002 - 23:57 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԲԵՆԶԻՆԻ ԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ
Նավթի համաշխարհային գների բարձրացումը կանդրադառնա տեղական շուկայի վրա: «Արմինֆո» գործակալության տվյալներով, տեղական ներմուծողները արդեն գնել են նավթամթերքը նոր գներով եւ բնականաբար կբարձրացնեն բենզինի եւ դիզվառելիքի մանրածախ գները: Նախատեսվում է, որ Regular ապրանքանիշի մի լիտր բենզինի մանրածախ գինը կավելանա 10-20 դրամով(2-4 սենթ) եւ կկազմի 260-270 դրամ (46-48 սենթ): Դիզելային վառելիքի գների աճ ապրիլին չի կանխատեսվում: Նշենք, որ Լոնդոնի բորսայում ապրիլի երկուսին կայացած աճուրդի ընթացքում ապրիլի ֆյուչերսային սահմանումը կազմել է 28 դոլար բարելի համար: Գների աճը պայմանավորված է պաղեստինա-իսրայելական հակամարտության ծավալման հնարավորությամբ եւ այն լուրերով, թե առանձին արաբական երկրներ կարող են էմբարգո մտցնել դաշնակիցների կողմից Իսրայելին նավթ մատակարարելու վրա:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: