4 ապրիլի 2002 - 23:58 AMT
ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ՆՈՐԻՑ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ
Բաքվում հրատարակվող «Ենի Մուսավաթ» թերթի տվյալներով, Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը նորից առողջության հետ կապված խնդիրներ ունի: Դա ակնհայտ է դարձել նրա մարտի 31-ին Շեհիդների Ծառուղի կատարած այցից հետո: Այդ օրը նրա կորտեժը ստիպված էր եղել կանգնել ճանապարհին: Թերթը ենթադրում է, որ առողջական վիճակի հետ կապված խնդիրները թույլ չեն տվել Հեյդար Ալիեւին ապրիլի 2-ին գալ ընդունելության Չինաստանի դեսպանատուն: Ավելին, վերջին երեք օրվա ընթացքում նրան ոչ մի անգամ չեն ցույց տվել հեռուսատատեսությամբ: Իսկ դա իրադարձություն է Ադրբեջանի համար:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: