5 ապրիլի 2002 - 00:00 AMT
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԿԱՋԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՄԵՋ ԻՆՏԵԳՐՎԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԱՐԱԳԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
Այս տարվա ամռանը պաշտոնական այցով Երեւան կժամանի Հունաստանի արտաքին գործերի նախարար, երկրի նախկին վարչապետ Անդրեաս Պապանդրեուն: Այցի ընթացքում այլ թեմաների հետ մեկտեղ նախատեսվում է քննարկել Հայաստանի եւ Եվրամիության մերձեցմանը նպաստելու Աթենքի հնարավորությունների հետ կապված հարցեր: Հիշեցնենք, որ 2003 թվականի առաջին կիսամյակում Հունաստանը պետք նախագահի Եվրամիությունում: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: