25 սեպտեմբերի 2009 - 20:23 AMT
Ամերիաբանկը կողմ է էներգատնտեսող տեխնոլոգիաների ներդրմանը Հայաստանում
Էներգատնտեսող տեխնոլոգիաների ներդրումը Հայաստանում ` հիմնավորված քայլ է տնտեսության տեսակետից, ասաց Ամերիաբանկի Տնօրինության գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, պատասխանելով PanARMENIAN.NET-ի թղթակցի հարցին: «Էներգատնտեսող տեխնոլոգիաների կիրառումը կրճատում է արտադրանքի ինքնարժեքը, ինչն իր հերթին բերում է ձեռնարկության արտադրողության եւ շահութաբերության աճին»,-բացատրեց նա: Հանեսյանի կարծիքով, այդ ոլորտը անհրաժեշտ է զարգացնել, բանկն էլ իր հերթին պատրաստ է ֆինանսավորել էներգատնտեսող տեխնոլոգիաների ներդրումը:

Այս կապակցությամբ բանկի գլխավոր տնօրենը ավելացրեց, որ մոտակա ամսում Ամերիաբանկը պատրաստվում է անցկացնել ակցիա լավագույն բիզնես նախագծերը ընտրելու համար եւ ֆինանսավորել դրանք արտոնյալ պայմաններով: «Նախընտրությունը կտրվի հետաքրքիր նախագծերին եւ ոլորտներին, որոնք կարող են բերել կոնկրետ ձեռնարկության եւ արդյունաբերության զարգացմանը»,-ասաց Հանեսյանը: