26 սեպտեմբերի 2009 - 12:06 AMT
Հայաստանը կմասնակցի Յալթայում կայանալիք ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստին
Հոկտեմբերի 8-ին Յալթայում Ուկրաինայի պետական մաքսային ծառայության բազայի վրա տեղի կունենա ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի իրավապահ ստորաբաժանումների նախագահների կոմիտեի 3-րդ նիստը:

Կոմիտեի աշխատանքին կմասնակցեն ԱՊՀ տասը երկրների մաքսային գերատեսչությունների ղեկավարների տեղակալները եւ Հայաստանի, ՌԴ-ի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի ու Ուկրաինայի իրավապահ մարմինների ղեկավարները:

Միջոցառման նպատակն է համաձայնեցնել ընդհանուր միջոցները մաքսանենգության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, հանցավոր եկամուտների օրինականացման, միջազգային ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ԱՊՀ միջպետական ծրագրերի իրականացման շրջանակներում, ինչպես նաեւ հաստատել առանձին աշխատանքային խմբերի կազմը, նրանց գործունեության ծրագրերը, հաղորդում է vecherny.kharkov.ua-ն: