26 սեպտեմբերի 2009 - 13:19 AMT
Բեմադրող նկարիչ Ստեփան Զոհրաբյանի աշխատանքները կցուցադրվեն Ռոստովի թանգարանում
Սեպտեմբերի 27-ին Ռոստովում կբացվի Ռոստովի պետական երաժշտական թատրոնի գլխավոր նկարիչ Ստեփան Զոհրաբյանի ցուցահանդեսը: Զ.Զոհրաբյանը շուրջ 200 ներկայացում է ձեւավորել: Նա աշխատել է Ռուսաստանի, Լեհաստանի, Չեխիայի, Լատվիայի, Էստոնիայի, Հայաստանի դրամատիկական եւ երաժշտական թատրոնների հետ: Զոհրաբյանն եղել է բազում հայրենական եւ արտասահմանյան փառատոների մասնակիցն ու դափնեկիրը, հաղորդում է 161.ru-ն:

Զոհրաբյանը «Ոսկե դիմակ» ազգային թատերական մրցանակի դափնեկիր է, Պրահայի կվադրիեննալեի (թատերական նկարիչների համաշխարհային համաժողով) «Ոսկե տրիգա» գլխավոր մրցանակակիրը: Նկարչի անհատական ցուցահանդեսներն անցել են Մոսկվանում, Ռոստովում, Վոլոգդայում: Զոհրաբյանի ստեղծագործությունները պահվում են Բախրուշինի անվան թատերական թանգարանում, Գլինկայի անվան երաժշտկան մշակույթի թանգարանում, Վոլոգդայի պատկերասրահի, ՌԴ-ի եւ արտերկրի մասնակվոր հավաքածուներում:

Ցուցահանդեսը նվիրված է վարպետի 60-ամյակին: Ներկայումս նա աշխատում է «Յունոնան եւ Ավոսը» ռոք-օպերայի ձեւավորման վրա: