4 ապրիլի 2002 - 00:01 AMT
«ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՁԱՅՆ Է ԶԳԱԼԻՈՐԵՆ ԻՋԵՑՆԵԼ ԻՐ ՈՐՈՇ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ
Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը այսօր հայտարարել է , որ մայիսի մեկից «ԱրմենՏել» ընկերությունը կիջեցնի սակագները որոշ ծառայությունների համար: Ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, մասնավորապես, երկու անգամ կիջեցվեն գները սովորական հեռախոսների միացման համար, 50 տոկոսով կէժանանան միջքաղաքային հեռախոսազանգերը: Դրանից բացի 20 տոկոսով կնվազի հեռախոսի օգտագործման համար ամրագրված վարձը: Նախատեսվում է նաեւ զգալիորեն իջեցնել գները ինտերնետ-պրովայդերների կողմից օգտագործվող կապի կանալների համար: (Ներկայիս 36 հազար դոլարի փոխարեն հարկ կլինի վճարել 25 հազար): Հուլիսի մեկից նախատեսվում է կրճատել նաեւ բջջային կապի ծառայությունների համար նախատեսված սակագները: Նախարարի խոսքերով, պայմանավորվածություն է ձեռք բերվել բջջային հեռախոսազանգի մեկ րոպեի գինը 18 սենթից իջեցնել մինչեւ 15 սենթ: Իսկ սեպտեմբերից մի րոպեի գինը կնվազի մինչեւ 13 սենթ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: