3 ապրիլի 2002 - 22:45 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԼԻԱԶՈՐԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՃԱՌԵԼ ԱԽԹԱԼԱՅԻ ԼԵՌՆԱ-ՀԱՐՍՏԱՑՈՒՑԻՉ ԿՈՄԲԻՆԱՏԸ ՌՈՒՄԻՆԱԿԱՆ «ՄԵՏԱԼ ՊՐԻՆՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ
Այսօր Հայաստանի Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է Ախթալայի լեռնա-հարստացուցիչ կոմբինատի սեփականաշնորհման մասին օրենքը, որը նախատեսում է կոմբինատի ուղղակի վաճառք ռումինական «Մետալ Պրինս» ընկերությանը: Նախագիծը ներկայացնող` առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Արմեն Գեւորգյանը ընդգծել է, որ «Մետալ Պրինս» ընկերության կողմից առաջարկված ծրագիրը նախատեսում է գրեթե երեք միլիոն դոլարի ներդրումներ կոմբինատի զարգացման նպատակով: Այդպիսի գումարի ներդնում հնարավոր է միայն ձեռնարկության սեփականաշնորհման դեպքում: «Մետալ Պրինս» ընկերությունը Ախթալայի լեռնա-հարստացուցիչ կոմբինատի զարգացման համար արդեն ներդրել է մոտ մեկ միլիոն դոլար: Այժմ կոմբինատը աշխատում է իր կարողությունների մեկ երրորդի չափով եւ ամեն ամսիս արտադրում է մոտ 800 տոննա պղնձե խտանյութ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: