3 ապրիլի 2002 - 22:43 AMT
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է ՄԻՋՈՑՆԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼ ԻՍՐԱՅԵԼԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՂԵՍՏԻՆԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Թուրքիայի վարչապետ Բյուլենթ Էջեւիթը մերժել է ընդդիմության կոչը` չեղյալ հայտարարել Իսրայելի հետ կնքված պայմանագիրը տանկերի նորացման վերաբերյալ 668 միլիոն դոլար արժողությամբ: «Գործարքը կնքված է եւ պետք է իրականացվի»,- ասել է վարչապետը: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով «Ասոշիէյթեդ Պրեսսը», Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները կոչ են արել երկրի կառավարությանը չեղյալ հայտարարել գործարքը ի պատասխան Իսրայելի գործողություններին Պաղեստինի դեմ: Միեւնույն ժամանակ, Էջեւիթը նշել է, որ Թուրքիան կարող է որոշակի միջոցներ ձեռնարկել Իսրայելի նկատմամբ: Սակայն, հատկապես ինչ միջոցներ, վարչապետը չի հաղորդել:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: