29 սեպտեմբերի 2009 - 20:40 AMT
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Թուրքիա կմեկնի հոկտեմբերի 12-ին
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 12-ին կմեկնի Թուրքիա, որտեղ հոկտեմբերի 14-ին Բուրսայում «Աթաթուրքի» անվան մարզադաշտում կանցկացնի 2010 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին խաղը Թուրքիայի հավաքականի դեմ:
Հայկական թիմը Բուրսա ժամանելու օրը տեղի ժամանակով ժամը 18:00-ին առաջին մարզումը կանցկացնի, իսկ հոկտեմբերի 13-ին ժամը 19:30-ին` ստուգողական մարզում արդեն «մարտի» ապագա դաշտում` «Աթաթուրքի» անվան մարզադաշտում:
Թուրքիա-Հայաստան խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 23:00-ին (21:00-ին թուրքական ժամանակով):