2 ապրիլի 2002 - 23:46 AMT
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ԵՐԿԱՐԱՑՐԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
Հայաստանի Ազգային ժողովն այսօր որոշում է ընդունել` երեք ամսով երկարացնել սահմանադրական բարեփոխումների խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետը: Հանձնաժողովի ղեկավարների խոսքերով` նախատեսվում է մանրամասն քննարկել ներկայացված երկու գոյություն ունեցող սահմանադրական բարեփոխումների նախագծերի առաջարկությունները: Հիշեցնենք, որ բացի նախագահին կից հատուկ հանձնաժողովի մշակած տարբերակից, գոյություն ունի նաեւ այլընտրանքային տարբերակ, որը մշակված է վեց ընդդիմադիր կուսակցությունների կողմից եւ ներկայացված խորհրդարան: Հայտնի է, որ խորհրդարանական հանձնաժողովն արդեն հավանության է արժանացրել «նախագահական» տարբերակը եւ բացասական եզրակացություն է տվել այլընտրանքային տարբերակին:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: