2 ապրիլի 2002 - 23:50 AMT
35-ՐԴ ԴԵՑԻՄԵՏՐԱՅԻՆ ԱԼԻՔԻ ՎՐԱ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՔԱՐՈԶՈՂ «ՇՈՂԱԿԱԹ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է ընդունել 35-րդ դեցիմետրային հաճախականության ալիքից օգտվելու իրավունքը տրամադրել «Շողակաթ» ընկերությանը, որը հայտնի է Հայ առաքելական եկեղեցու ավանդույթների եւ հոգեւորականության ակտիվ քարոզչությամբ: Մրցույթում նրա մրցակիցն էր «Նոյան տապան» հեռուստաընկերությունը, որը ստեղծված է համանուն լրատվական գործակալության կողմից: «Նոյան տապան» հեռուստաընկերության տնօրեն Տիգրան Հարությունյանը գտնում է, որ նախապատվությունը տալով «Շողակաթ» հեռուստաընկերությանը` Ազգային հանձնաժողովը խախտել է հեռահաղորդակցության մասին օրենքը: Նա վկայակոչել է օրենքի այն կետը, որն արգելում է հեռարձակման իրավունք տալ կրոնական կազմակերպությանը, ինչպիսին նրա կարծիքով «Շողակաթն» է: ( «Շողակաթը» իրականում սահմանափակ պատասխանատվության Ընկերություն է) Բացի այդ, օրենքում ասվում է, որ հեռուստաալիքը չի կարող ֆինանսավորվել կրոնական կազմակերպությունների կողմից:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: