2 ապրիլի 2002 - 23:57 AMT
«Ա1+» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՄՏԱԴԻՐ Է ՀԱՅՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԴԱՏԱՐԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԵՄ
«Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսիսյանը մտադիր է հայց ներկայացնել դատարան Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի դեմ, որն այսօր առավոտյան որոշում է ընդունել փոխանցել 37-րդ հաճախականության ալիքից օգտվելու իրավունքը «Շարմ» ընկերությանը: Մովսիսյանը գտնում է, որ հանձնաժողովը խախտել է մրցույթի պայմանները: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: