2 ապրիլի 2002 - 23:49 AMT
«ՆԱԽԿԻՆՆԵՐԸ» ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ԴԵՄ
Մի քանի ծայրահեղ ընդդիմադիր կուսակցություններ, միավորելով մի ժամանակ իշխող «Հայոց համազգային շարժման» կուսակցության նախկին ներկայացուցիչներին, ցույցի են կոչել իրենց կողմնակիցներին: Նրանք բողոքում են Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի` «Ա1+» հեռուստաընկերությանը 37-րդ հաճախականության ալիքից օգտվելու իրավունքից զրկելու որոշման դեմ: Երեք հարյուրին մոտ մարդիկ են հավաքվել խորհրդարանի շենքի մոտ եւ պահանջում են լուծարել հանձնաժողովը: Միաժամանակ, հայտնի է, որ օրենքի համապատասխան` հանձնաժողովը ձեւավորելու եւ լուծարելու իրավասությունը ոչ թե խորհրդարանինն է, այլ նախագահինը: Հիշեցնենք, որ ՀՀՇ-ի իշխանության ժամանակահատվածում փակվել էին 13 թերթ, իսկ «Ա1+» հեռուստաընկերությունը (այն ժամանակ դեռեւս «Ա1» անվանվող) նույնպես զրկվել էր եթերից: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: