1 հոկտեմբերի 2009 - 16:28 AMT
Հոկտեմբերի 7-15-ը Երեւանում տեղի կունենա հնդկական ապրանքների ցուցահանդես
Հնդկական ապրանքների ցուցահանդեսը տեղի կունենա Երեւանում` հոկտեմբերի 7-15-ը «Դինամո» մարզահամալիրում: Այս մասին PanARMENIAN.NET-ի թղթակցին հայտնեց Հայաստանի Առեւվտրա-արդյունաբերական պալատի մամլո քարտուղար ՎրեԺ Սարուխանյանը: Նրա խոսքերով ցուցահանդեսին կներկայացվեն տարբեր հնդկական ապրանքներ` մանկական հագուստ, ձեռագործ աշխատանքներ, զարդեր, գորգեր, նորաձեւ հագուստ, կաշվե իրեր, տեքստիլ, պարենամթերքներ:

ՀԱԱՊ եւ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատան միջեւ պայմանավորվածություն կա անցկացնել այդպիսի ցուցահանդեսներ տարին երկու անգամ` գարնանը եւ աշնանը: «Նմանատիպ ցուցահանդես-վաճառքը աջակցում է առեւտրա-տնտեսական հարաբերությունների բարելավմանը Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ»,- ասել է Սարուխյանը:

Գարնանային ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն առաջացրեց կանանց շրջանում:

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են` Հայաստանի Առեւտրա-արդյունաբերական պալատը եւ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատունը: