5 հոկտեմբերի 2009 - 11:17 AMT
Հայաստանի ֆուտբոլի առաջնություն. «Արարատն» իր դաշտում կարողացավ ոչ ոքի կորզել «Միկայից»
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 24-րդ տուրում «Արարատն» իր դաշտում ընդունել է Աշտարակի «Միկային»: Երեւանյան ակումբը առաջին խաղակեսից հետո 0:2 հաշվով կարողացավ հավաքել ուժերը եւ փրկել խաղը:

Հաշիվը բացեց աշտարակցիների իսպանացի կիսապաշտպան Ուլիսես Մոնտենեգրոն 25-րդ րոպեին, իսկ 42-րդ րոպեին «Միկայի» լեգիոներ Բոտի Դեմելը կրկնպատկեց իր թիմի առավելությունը:

Ընդմիջումից հետո արարատցիներին հաջողվեց կրճատել հաշիվը` 55-րդ րոպեին աչքի ընկավ պաշտպան Կարեն Ավոյանը, իսկ խաղի ավարտին 86-րդ րոպեին կիսապաշտպան Արթուր Մինասյանը իրացնելով 11-մետրանոց հարվածը, հավասարեցրեց հաշիվը, որը մինչ խաղի ավարտն անփոփոխ մնաց:

Այդպիսով, «Միկան» շատ կարեւոր երկու միավոր կորցրեց չեմպիոնի տիտղոսի համար պայքարում` թույլ տալով «Փյունիկին» միանձնյա գլխավորել Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը:

24-րդ տուրի վերջին խաղում «Ուլիսն» իր դաշտում անսպասելիորեն զիջեց Կապանի «Գանձասարին» 1:2 հաշվով: Երեւանցիներն առաջին խաղակեսից հետո հաղթում էին 1:0 հաշվով, սակայն չկարողացան պահպանել իրենց առավելությունը եւ, սկզբում 46-րդ, իսկ հետո 84-րդ րոպեին գնդակ բաց թողնելով, զիջեցին հյուրերին 1:2 հաշվով:

Մրցաշարային դասավորությունը 24 տուրից հետո`
1. «Փյունիկ»-53 միավոր
2. «Միկա»-51 միավոր
3.«Ուլիս»-43
4. «Բանանց»-42
5.«Գանձասար»-32
6. «Շիրակ»-23
7. «Կիլիկիա»-16
8. «Արարատ»-10: