5 հոկտեմբերի 2009 - 14:56 AMT
Էրդողան. Եթե մենք անցյալում սխալներ ենք գործել, մենք պետք է մի կողմ թողնենք դրանք
«Ոչ ոք չի կարող օտարական լինել այս երկրում: Թուրքիայի բնակչությունը չգիտի, թե ինչ է բռնագաղթը: Եթե մենք անցյալում սխալներ ենք գործել, մենք պետք է մի կողմ թողնենք դրանք եւ շարունակենք մեր ուղին»,-իշխող Արդարության ու զարգացման կուսակցության համագումարում հայտարարել է Թուրքիայի վարչապետ եւ կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թաիփ Էրդողանը: Նա համագումարի մասնակիցների համար պարզաբանել է ժողովրդավարական զարգացման հիմնական ուղղությունները, որոնք նա բնութագրել է որպես «ազգային ու եղբայրական միավորման նախագիծ»,-գրում է «Ենի շաֆակ» թերթը: