5 հոկտեմբերի 2009 - 16:47 AMT
Հայաստանը կարող է պատմական ենթահանձնաժողովի օրակարգի մեջ Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող հարցեր ներմուծել
Անկարայի ողջ ռազմավարությունն ուղղված է նրան, որ Հայոց ցեղասպանության հարցը տեղափոխվի գիտական հարթություն եւ քննարկման առարկա դառնա: Բայց ոչ մի հայ պատմաբան չի քննարկի Հայոց ցեղասպանության ինքնին փաստը: Այդ մասին Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Հայոց ցեղասպանության Թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: «Անկարան ամեն կերպ փորձելու է ստեղծվելիք պատմական ենթահանձնաժողովի շրջանակներում Ցեղասպանության հարցը քննարկման առարկա դարձնել: Բայց մենք մեր հերթին կարող են այդ հանձնաժողովի աշխատանքի օրակարգի մեջ մտնել հարցեր, որոնք սպառնալիք են ներկայացնում թուրքական կողմի համար»,- հայտնել է Հայկ Դեմոյանը: