5 հոկտեմբերի 2009 - 19:50 AMT
Հակոբ Վարդեվառյան. Ի տարբերություն ՀՅ Դաշնակցության մենք ապատեղեկատվություն չենք տարածում
Ի տարբերություն ՀՅ Դաշնակցության մենք ապատեղեկատվություն չենք տարածում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Արմենական-Ռամկավար Ազատական կուսակցության անդամ Հակոբ Վարդեվառյանը: Նրա խոսքով, վերջերս ՀՅԴ տարածած տեղեկատվությունն այն մասին, որ հայ-թուրքական Արձանագրությունների դեմ իրենց բողոքի ցույցին մասնակցել են Սփյուռքի շուրջ 1000 ներկայացուցիչներ, չի համապատասխանում իրականությանը: «Ես ունեմ տեսագրություններ, որոնց վրա հստակ երեւում է, որ բողոքի ցույցին մասնակցում էին 80 հոգուց ոչ ավել»,- ասել է Հակոբ Վարդեվառյանը: «Մեր կուսակցության մամուլն ամենաօբյեկտիվն է. եթե մեր բողոքի ցույցին 200 հոգի է մասնակցել, մենք գրում ենք 200, այլ ոչ թե 1000 կամ 5000»,- ասել է Հակոբ Վարդեվառյանը: