6 հոկտեմբերի 2009 - 14:16 AMT
Հայաստանի վարչապետն ու ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյաննհոկտեմբերի 6-ին հանդիպել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսի հետ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Վարչապետն անդրադարձել է Հայաստանում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ծավալած արդյունավետ գործունեությանը, որն ընդգրկում է տարբեր ոլորտներ եւ խնդիրների լայն շրջանակ` միաժամանակ ՀՀ կառավարության անունից հայտնելով համագործակցության պատրաստակամություն:

Հանդիպման ժամանակԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը խոսել է հակակոռուպցիոն քաղաքականության, տնտեսական, բնապահպանական ոլորտների եւ մարդու իրավունքների ու ժողովրդավարության ուղղություններով իրականացվող ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ընթացիկ գործունեության եւ ծրագրերի մասին: