2 ապրիլի 2002 - 23:57 AMT
2002թ. 1-ին ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ Է ԴԱՐԵԼ 3521 ՆԱՄԱԿ
Ինչպես հայտնեցին «Արմինֆո» գործակալության թղթակցին ՀՀ Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից 2002թ. 1-ին եռամսյակի ընթացքում քաղաքացիների ընդունելության, դիմումների, բողոքների եւ առաջարկությունների հետ կապված աշխատանքների իրականացման ընթացքում ուսումնասիրման առարկա է դառել 3521 նամակներ: Այդ թվում առաջարկություն - 71, դիմում - 2968, բողոք - 482:
Այդ թվում ըստ հարցերի բնույթի` բնակարանային - 213, կոմունալ-կենցաղային - 11, շինարարական - 5, արղեռ (տրանսկապ) - 4, գյուղատնտեսական - 23, կենսաթոշակային - 5, առողջապահական - 2, կրթական եւ մշակույթի - 4, ֆինանսական - 1559, օրենսդրական - 51, որդեգրման հաշվառման - 1, աշխատանքի եւ աշխատավարձի - 466, ապարատային - 31, սեփականաշնորհման - 6, այլ հարցեր - 1129:
Բոլոր դիմումներին, բողոքներին եւ առաջարկություններին ընթացք է տրվել օրենքով սահմանված կարգով, դրանց զգալի մասը վերցվել է վերահսկողության: Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: