9 հոկտեմբերի 2009 - 17:51 AMT
«Համերաշխություն». Չի կարելի հապաղել Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման հարցում
Հայ-թուրքական հարաբերությունները պետք է դիտարկել աշխարհաքաղաքան համատեքստում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը: Նրա խոսքերով, կուսակցությունը կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը եւ սահմանի բացմանը: «Սա առաջին դեպքն է, երբ բոլոր գերտերությունները հանդես են գալիս նույն դիրքերից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում»,-ասել է Սարգիս Ավետիսյանը:
Նա նաեւ նշել է, որ եթե չլիներ ռուս-վրացական պատերազմը, Ռուսաստանն այդքան ակտիվ չէր մասնակցի երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը: «ՌԴ-ի ակտիվությունը կապված է Վրաստանի հետ: Ռուսաստանը ցանկանում է, որ Հայաստանը դառնա տարածաշրջանի առաջատար երկիր` վնասելու համար Թուրքիային»,-ասել է Ավետիսյանը` հավելելով, որ չի կարելի հապաղել Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման հարցում, քանի որ գերտերություններից մեկի դիրքորոշումը ժամանկի հետ կարող է փոխվել: «Հենց որ Վրաստանում իշխանափոխություն կատարվի, հայ-թուրքական կարգավորամն գործընթացում կրկին խնդիրներ կառաջանան, քանի որ Թբիլիսին կրկին կդառնա Մոսկվայի «բարեկամը»,-ասել է Ավետիսյանը: