27 մարտի 2002 - 23:13 AMT
ԹԲԻԼԻՍԻՅՈՒՄ ԳՏՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅԱԲՆԱԿ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ՉԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Ախալքալաքում եւ Ախալցիխեյում իշխանության մեջ ամրապնդված ղեկավարները առանձնակի ծառայություններ չունեն, առավելապես հայերով բնակեցված, Ջավախքի ժողովրդի առաջ: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, այդպիսի եզրակացության է եկել թբիլիսյան «Ռեզոնանսի» թերթը, որը սոցիոլոգիական հարցում է անցկացրել տարածաշրջանում: Թերթը նշում է, որ տարածաշրջանում ամեն ինչ լուծվում է կլանային հաշվեհարդարների մակարդակով: Ճիշտ է, կլաններին բոլորովին ձեռք չի տալիս ինքնավարությունը` նրանք հիանալի տեղավորվել են, ունեն լավ եկամուտներ եւ չեն ցանկանում անօրինությունների պատճառով կորցնել ազդեցության ոլորտները: Փոխարենը, ազդեցության ոլորտները պահպանելու համար, իշխանության տարբեր ճյուղերը հակասություններ են ստեղծում կլանային խմբավորումների միեջւ, որոնք ժամանակին ձեւավորվել էին կենտրոնից նշանակված շրջկոմի քարտուղարների կողմից: Սակայն իշխանության թուլացումը, նրա տրոհումը, կլաններին հնարավորություն է տալիս իրենց խաղը վարել` օգտագործելով բնակչության հիմնահարցերը: Եթե իշխանությունները հոգ չտանեն տարածաշրջանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման մասին, Ջավախքի ինքնավարությունը կդադարի առասպել լինելուց, արձանագրում է թերթը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: