10 հոկտեմբերի 2009 - 15:30 AMT
Հոկտեմբերի 13-15-ը Երեւանում կանցնեն պատկերապատումների պարապմունքներ` «Երեւանը երեկ, այսօր եւ վաղը» թեմայով
«Նարեկացի» մշակութային կենտրոնում հոկտեմբերի 13-15-ը կանցնեն պատկերապատումների գործնական պարապմունքներ` «Երեւանը երեկ, այսօր եւ վաղը» թեմայով:

Գործնական պարապմունքները կվարի Ֆրանսիացի նկարիչ Դոմինիկ Բեղտայը: Պարապմունքների ժամանակ մասնակիցները ըստ կադրերի կստեղծեն պատկերապատումներ, կպահպանեն այդ պատկերի բաղադրիչ մասերը եւ լուսապատկերի օգտագործումը:

Միջոցառումը անցկացվում է «Նարեկացի» մշակութային կենտրոնի աջակցությամբ: