10 հոկտեմբերի 2009 - 20:51 AMT
«Ռեալի» կիսապաշտպան Հաբի Ալոնսոն գտնում է, որ հարկավոր է լուրջ վերաբերվել Հայաստանի հետ խաղին
Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Հաբի Ալոնսոն զգուշացրել է իր թիմակիցներին, որ հարկավոր է լուրջ վերաբերվել Հայաստանի հետ խաղին:

«Բելգիայի հետ վերջին խաղում տարած հաղթանակը մեծ բարոյական ուժ կտա Հայաստանին: Մեր մրցակիցը փորձելու է կրկնել իր հաջողությունը: Մենք պետք է սովորականի պես նախապատրաստվենք այս խաղին, առանց հաշվի առնելու, որ մենք ապահովել ենք մեր ուղեգիրը ՀԱՀ, իսկ Հայաստանը կորցրել է բոլոր շանսերը: Կարեւորը հաղթելն է, լավ տրամադրությունը պահպանելու համար: Կարեւոր է, որ մենք առաջ գնանք»,-մեջբերում է Ալոնսոյին AS-ը: