10 հոկտեմբերի 2009 - 23:33 AMT
Ներկա դրությամբ թուրքական կողմը ելույթի նոր տարբերակ է մշակում
Ներկա դրությամբ թուրքական կողմը ելույթի նոր տեքստ է մշակում, որը պետք է հնչեցվեր Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո: Ելույթի տեքստը ուղղարկվել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, որին նաեւ պետք է ծանոթանա ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Այդ մասին հայտնել է հայ թուրքագետ, ԵՊՀ պրոֆեսր Ռուբեն Մելքոնյանը, հղում կատարելով թուրքական աղբյուրներին:
Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման վերաբերյալ արձանագրությունների ստորագրումը հետաձգվել է այն պատճառով, որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն իր հայտարարության ցանկություն է հայտնել անդրադառնալու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: