26 մարտի 2002 - 21:18 AMT
ՔՈՒՐԴ ԱՊՍՏԱՄԲՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՎԵՐՍԿՍԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ
Քուրդ ապստամբների առաջնորդները սպառնացել են Թուրքիային, որ կվերսկսեն պատերազմը երկրում, եթե Քուրդստանի Բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլա Օջալանին շարունակեն պահել բանտում: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով «Ասոշիետիդ Պրեսս» գործակալությանը, այդպիսի որոշում քուրդ ապստամբներն ընդունել են վերջերս Իրաքի հետ սահմանում անցկացված կազմակերպության համաժողովում: Համաժողովում որոշում է ընդունվել վերանվանել ՔԲԿ-ն «Ազատության ժողովրդական կուսակցության»: Այդ արվել է, որպեսզի կուսակցությունը կարողանան գրանցել եւ հնարավորություն ունենան մասնակցել ընտրություններին: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: