12 հոկտեմբերի 2009 - 21:58 AMT
Հոկտեմբերի 12-ին Երեւանի Մոսկվա կինոթատրոնում տեղի է ունեցել «Գժուկ» մանկական երկիծական կինոհանդեսի ցուցադրությունը
Հոկտեմբերի 12-ին Երեւանի Մոսկվա կինոթատրոնում տեղի է ունեցել «Գժուկ» մանկական երկիծական կինոհանդեսի ցուցադրությունը: Կինոհանդեսը նկարահանվել է ՀՀ մշակույթի նախարարության պատվերով Հայաստանի ազգային կինոկենտրոնում: Առաջին ցուցադրության ժամանակ ներկայացվել է 12 կարճամետրաժ կինոնկար, որտեղ հայտնի դերասանների հետ նաեւ երեխաներ են նկարահանվել:
«Ամենամեծ դժվարությունը տարբեր դերերի համար երեխաների ընտրությունն էր, քանի որ տաղանդավորները շատ էին»,-բացմանն ասել է «Գժուկի» գեղարվեստական ղեկավար Արմեն Վաթյանը:
Ժյուրիի որոշմամբ դիպլոմներով պարգեւատրվեցին փոքրիկ դերասաններից հինգը` Աննա Անդրանիկյանը, Մարիամ Մարտիրոսյանը («Հանուն սիրո»), Վահան Ստեփանյանը («Ֆիզիկոսը»), Լաերտ Դուվանյանը («Անհայտ տաղանդը»), Լուսինե Զաքարյանը («Աստեղային երգչուհի»):