26 մարտի 2002 - 21:16 AMT
«ԱՐՄԵՆԻԿՈՒՄ» ԴԵՂԱՄԻՋՈՑԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Հայաստանի նախագահին կից Անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտնել է, որ «Արմենիկում» դեղամիջոցի արդյունավետությանն ուղղված նրա հովանու ներքո տարվող հետազոտությունները, թեկուզ դժվարությամբ, սակայն առաջ են ընթանում: Ներկայումս շարունակվում են աշխատանքները ԴԻԱՀ-ի բուժման համար հայ մասնագետների կողմից մշակված դեղամիջոցի հատկությունների ուսումնասիրման շուրջ: Նախարարի խոսքերով` վերջերս ստորագրվել է պայմանագիր` Հնդկաստանում փորձարկումների շարունակման մասին: Շուտով Դելի կմեկնի հայ բժիշկների մի խումբ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: