13 հոկտեմբերի 2009 - 20:39 AMT
Երեւանում տեղի կունենա «Առնականություն» ցուցահանդեսը
Հոկտեմբերի 17-ին «Համազգային» թատրոնում կկայանա «Առնականություն` կոտրել կարծրատիպերը» թեմայով ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի շրջանակներում կներկայացվեն երկու ֆիլմեր` «Առնականությունն ու տղամարդու կերպարը» եւ «Տղամարդն ու հավատը» թեմաներով, ինչպես նաեւ կներկայացվեն լուսանկարներ, խեցեղեն եւ Հայաստանի երիտասարդ նկարիչների գունանկարներ:
Ցուցահանդեսի գլխավոր կազմակերպիչը «Հասարակական տեղեկատվություն ու իմանալու անհրաժեշտություն» հասարակական կազմակերպությունն է:
Ցուցահանդեսը տեղի է ունենում Նորվեգական կառավարության հովանավորությամբ: