25 մարտի 2002 - 22:58 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ, ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ
Մարտի 24-ին Սանկտ Պետերբուրգում կկայանա «Կովկասյան քառյակի» երկրների խորհրդարանների ղեկավարների հանդիպումը: Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի օրենսդիր մարմինների ղեկավարների բանակցությունները կկայանան ահաբեկչության դեմ պայքարի միջխորհրդարանական ֆորումի շրջանակներում: «Քառյակի» երկրների խորհրդարանների խոսնակները այլ հարցերի հետ մեկտեղ կքննարկեն նաեւ Վրաստանի Պանկիսի կիրճում տիրող իրավիճակը, որը սպառնում է բոլոր կովկասյան պետությունների կայունությանը: Ռուսաստանյան կողմը հանդիպմանը կներկայացնի Դաշնային Ժողովի վերին պալատի նոր խոսնակ Սերգեյ Միրոնովը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: