25 մարտի 2002 - 22:55 AMT
ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՒԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԿԱՌԱՎԱՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՒՍ ՀԻՆԳ ՏԱՐԻ
Ադրբեջանի նախագահի որդին` «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցության փոխնախագահ Իլհամ Ալիեւը ելույթ ունենալով Մոսկվայում մամուլի ասուլիսում` հայտնել է, որ կուսակցությունը կողմնորոշվել է պետության ղեկավարի թեկնածության հարցում: 2003 թվականի ընտրություններին «Ենի Ադրբեջան» կուսակցությունը պատրաստվում է պետության նախագահի ընտրություններին կրկին առաջարկել Հեյդար Ալիեւի թեկնածությունը, որի տարիքը եւ առողջությունը կասկածի տեղիք է տալիս այն կապակցությամբ, թե արդյոք ի վիճակի կլինի նա կրկին ղեկավարել երկիրը: Իլհամ Ալիեւի խոսքերով` անկասկած ժողովուրդը նորից իրեն առաջնորդ կընտրի ներկայիս նախագահին: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: