23 մարտի 2002 - 20:31 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԵՒ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՈՒՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԵՐ
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության խորհրդատուի տեղակալ Սթիվեն Հեդլին եւ Հայաստանի պաշտպանության նախարար, նախագահին կից Անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը Վաշինգտոնում քննարկել են ռազմական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ Հարավային Կովկասում տիրող իրավիճակը: Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում, Հայաստանի պաշտպանության նախարարի կողմից գլխավորած պատվիրակությունը նույն օրն էլ այցելել է ԱՄՆ Պաշտպանության ազգային ինստիտուտ: Այսօր Հայաստանի բարձրաստիճան զինվորական պատվիրակությունը կվերադառնա Երեւան: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: