23 մարտի 2002 - 20:27 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍՑԵԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՍՊԱՌՆԱԼԻՔՈՎ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեվը հանդես է եկել Հայաստանի հասցեին ուղղված հերթական սպառնալիքով: Ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, պատասխանելով լրագրողների հարցերին` նա հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում ադրբեջանական զորքերը կարող են հասնել «եւ նույնիսկ անցնել» Երեւանը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: