15 հոկտեմբերի 2009 - 18:07 AMT
Դավիթ Հակոբյան. Կարսի պայմանագիրը եւս սկսվեց Թուրքիայի «եղբայրական քայլերից»
Ինչպես եւ Հայ-թուրքական արձանագրությունները, Կարսի պայմանագիրը եւս սկսվեց Թուրքիայի «եղբայրական քայլերից»: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը: Ընդ որում Հակոբյանը նշել է, որ հայ ժողովուրդը պետք է հայտարարի, որ ինքը չի կարգավորելու «այս դիվանագիտական բորշի» արդյունքները, որ առաջացել է երկու երկրների միջեւ գերտերությունների աջակցությամբ:

«Հայ-թուրքական սահմանի բացումը շատ վուլգար հասկացություն է: Խոսքը գնում է ոչ թե սահմանի բացման, այլ ապաշրջափակման մասին եւ մենք չպետք է բանակցենք այդ հարցի շուրջ»,-ասել է Հակոբյանը: