23 մարտի 2002 - 20:08 AMT
«ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԲԵԼԱՌՈՒՍ» ՄԻՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄԻԱՆԱԼ ԻՐԵՆՑ ՄԻՈՒԹՅԱՆԸ
«Ռուսաստան-Բելառուս» Միության պետական քարտուղար Պավել Բորոդինը կոչ է արել Հայաստանին միանալ Ռուսաստան եւ Բելառուս Միութենական պետությանը: «Դուք հնարավորություն ունեք, համաձայն այբբենարանի, առաջին տեղը զբաղեցնել Բելառուսի եւ Ռուսաստանի հետ եռակողմ միությունում», ասել է Բորոդինը` հանդես գալով Մոսկվայում «Ռուսաստանի հայերի միության» երկրորդ համագումարում: Ինչպես տեղեկացրել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, Բորոդինն ընդգծել է, որ չնայած մեր երկրները դարձել են անկախ պետություններ, մենք զգում ենք մեզ, որպես մեկ երկրի քաղաքացիներ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: