16 հոկտեմբերի 2009 - 19:11 AMT
Maariv. Թուրքիայի ավանդական վերնախավերն աստիճանաբար կորցնում են իրենց ուժը
Թուրքիայի ավանդական վերնախավերն աստիճանաբար կորցնում են իրենց ուժը: Բանակն արդեն չի հսկում պետությանը, ինչպես դա ժամանակին էր: Դիվանագիտական վերնախավը մի կողմ է հրված: Նրանք տեղը զբաղեցնում է իսլամը: գլուխ է բարձրացնում նեո-օտտոմանական գաղափարախոսությունը: Ինչպես գրում է իսրայելական Maariv թերթը «Թուրքիան Իսրայելի դեմ. ի՞նչ անել այդ պայմաններում», Թուրքիայում գնալով ավելի հաճախ են խոսակցություններ վարում նախկին հզորության վերականգնման մասին: «Թուրքական արտաքին քաղաքականությունը գնալով ավելի է կենտրոնանում մերձավորարեւելյան տարածաշրջանի եւ հարեւան մուսուլմանական երկրների վրա` ի վնաս Արեւմուտքի եւ Եվրոպայի հետ հարաբերությունների: Դրանք իսկական ու խորը փոփոխություններ են, որոնք տեղի են ունենում թուրքական հասարակության մեջ: Իսլամական գործոնն ուժեղանում է Աթաթուրքի գաղափարախոսության հաշվին, որն ընկած է ժամանակակից թուրքական պետության հիմքում: Ի դեպ, թուրքերի կարծիքով, Իսրայելում նույնպիսի երեւույթներ են տեղի ունենում. ավելի ծայրահեղական կրոնական հոսանքները զբաղեցնում են ձախ գաղափարախոսության տեղը, հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցներ շատ քիչ են մնացել, իշխանության են եկել աջերը: Ինչպես ասվում է, յուրաքանչյուրը տեսնում է այն, ինչ ցանկանում է տեսնել»,- նշվում է հոդվածում: Հեղինակն ընդգծում է, որ հարկավոր է կշռադատված ու հանգիստ վերաբերվել կատարվող իրադարձություններին: «Փչացրած հարաբերությունները շատ դժվար է լինում վերականգնել»,- նշում է Maariv-ը: