21 հոկտեմբերի 2009 - 16:24 AMT
ՀՀ ԱԺ պատգամավորները մեկնել են Մոսկվա
Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներ Վարդան Բոստանջյանը, Արա Բաբլոյանը, Վահան Հովհաննիսյանը, Հերմինե Նաղդալյանը եւ Վարդան Խաչատրյանը մեկնել են Մոսկվա Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավորների հետ հանդիպման: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է ՀՀ ԱԺ մամլո քարտուղար Նաիրի Պետրոսյանը:
Հոկտեմբերի 22-ին Մոսկվայում ՌԴ Պետդումայի նախաձեռնությամբ տեղի կունենա հայ եւ ադրբեջանցի պատգամավորների հանդիպումը: