22 հոկտեմբերի 2009 - 16:15 AMT
Հայաստանի ՄՕԿ-ը վերապատրաստման դասընթացներ է կազմակերպել վոլեյբոլի հայ մարզիչների համար
Երեւանում, ՄՕԿ-ի հովանու ներքո, ՀԱՕԿ-ի նախաձեռնությամբ սկսվեցին մարզչական-տեխնիկական դասընթացներ` վոլեյբոլի մասնագետների համար:

Տեսական եւ գործնական պարապմունքներին մասնակցում են Երեւանի, Վանաձորի, Արթիկի եւ Աշտարակի 22 մարզիչ-մանկավարժներ: Դասախոսություններով հանդես են գալիս ՌԴ-ի հայտնի մասնագետներ Եվգենի Ֆոմինը եւ Վիտալի Կրավչենկոն: Վերջինը ՌԴ վաստակավոր մարզիչ է եւ աշխատում է Ռուսաստանի տղամարդկանց հավաքականի ու ԲԿՄԱ-ի վոլեյբոլիստների հետ: Նա նաեւ ղեկավարում է Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գիտական բաժինը:

Այն ունկնդիրները, ովքեր կպատասխանեն մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի հարցաթերթիկներին, ՄՕԿ-ի հավաստագրերից բացի կստանան միջազգային ֆեդերացիայի վկայականներ: