19 մարտի 2002 - 23:27 AMT
ՎՐԱՑ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՎՐԱ ՍԿՍՎԵԼ ԵՆ ՀԱՄԱՏԵՂ ԶԻՆՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հիմնականում հայերով բնակեցված Վրաստանի Սամցխե-Ջավախքի շրջանում այսօր սկսվել են Վրաստանի եւ Թուրքիայի սահմանապահ ուժերի համատեղ զինվարժությունները: Ինչպես տեղեկացնում են Վրաստանի տեղեկատվական աղբյուրները, վրաց-թուրքական սահմանի մոտակայքում անցկացվող զինվարժություններին մասնակցում են Վրաստանի Ախալցխայի սահմանապահ ջոկատը եւ Թուրքիայի ռազմական ուժերի 25-րդ մեքենայացված գնդի զինծառայողները: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: